Posted in ճամփորդություններ, Uncategorized

Սթեփանավանի մասին

Map of Ստեփանավան

Աշխարհագրություն

Գիտեիք Քաղաքը գտնվում է Ձորագետի հովտում, գետին հարակից հարթավայրի վրա, Բազումի լեռնաշղթայից հյուսիս։ Հեռավորությունը Երևանից 144 կմ է, Վանաձորից՝ 30 կմ։ Ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։

Կլիմա

Ունի բարեխառն չափավոր խոնավ կլիմա։ Միջին ջերմաստիճանը հունվարին -4,2 °C է, հունիսին՝ +16,7 °C, տեղումների տարեկան միջին քանակը՝ 683 մմ։ Ձմեռները ձյունառատ են։ Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ։ Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։

Ստ. Շահումյանը Ստեփանավան քաղաքի կլիման և բնությունը համեմատել է Շվեյցարիայի բնության և կլիմայի հետ։

Ստեփանավան (Հայաստան)Stepanavan new mix.jpg

Համամլու գյուղի հիմնադրման մասին գրավոր վավերագրեր չկան։ Ենթադրվում է, որ գյուղի բնակչության զգալի մասը, մոտ երեք դար առաջ, գաղթել է Պարսկահայքի Հեր (հետագայի Խոյ) գավառից։ Համամլու կամ Համամլի անվանումը հավանաբար առաջացել է պարսկերեն համամ (բաղնիք) բառից։ Բաղնիքների առկայության մասին են վկայում (նախկին շաքարի գործարանի տեղում նախկին Դեմի կոչված հանդամասում) հայտնաբերված կավե մեծ կարասներն ու խողովակները։

Համամլուի նոր՝ Սպիտակ անվանումը կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ։

Գիտեք 1960 թվականից ՀՍՍՀ քաղաքների շարքին դասված Սպիտակը համանուն շրջանի կենտրոնն էր, 1971-ից հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ ուներ։ Սպիտակ համայնքի տարածքի հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում՝ Փամբակի լեռնաշղթաները։ Սպիտակով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 93, Լոռու մարզկենտրոն Վանաձորից 18 կմ է։

Կլիման բարեխառն է, մեղմ ձմեռով, չափավոր տաք ամառով։ Տարեկան տեղումների միջին քանակը 439 մմ է։

Սպիտակը ծովի մակարդակից բարձր է 1650 մ։

Մինչ տարերային աղետը Սպիտակը զբաղեցնում էր մոտ 14 քառակուսի կիլոմետր տարածք, բնակավայրում ապրում էր 18400 մարդ։

 

Advertisements

Author:

Ես միշտ ուրախ եմ մենակ տխրում եմ եթե վատ բառեր ասեք ինձ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s