Posted in Uncategorized

Ավանակն ու ջրհորը

 

Մի անգամ, ավանակն ընկավ ջրհորը և սկսեց բարձր ձայնով բղավել՝ օգնության կանչելով: Նրա բղավոցները լսեց ավանակի տերը և տարածեց ձեռքերը՝ չէ՞ որ ավանակին ջրհորից հանելն անհնար էր:

Այդ ժամանակ տերը որոշեց այսպես.«Իմ ավանակն արդեն ծեր է և ապրելուն կարճ ժամանակ է մնացել, իսկ ես այնուամենայնիվ ցանկանում էի գնել նոր, երիտասարդ ավանակ: Այս ջրհորն արդեն ամբողջովին չորացել է, իսկ ես վաղուց էի ցանկանում նորը փորել: Այդ դեպքում, ինչո՞ւ  միանգամից երկու նապաստակ չսպանել, կլցնեմ այս հին ջրհորը, ավանակին էլ միևնույն ժամանակ կթաղեմ»:

Մի փոքր մտածելուց հետո, նա կանչեց իր հարևաններին, բոլորն էլ համերաշխ կերպով վերցրին բահերը և սկսեցին հող լցնել ջրհորը: Ավանակը միանգամից հասկացավ, թե բանն ինչումն է և սկսեց բարձր ձայնով բղավել, բայց մարդիկ ուշադրություն չէին դարձնում նրա վայնասունին և լուռ շարունակում էին հող լցնել ջրհորը:

Սակայն, ավանակը շատ շուտ լռեց: Երբ տերը նայեց ջրհորը, նա տեսավ այս պատկերը՝ հողի ամեն մի կտոր, որն ընկնում էր ավանակի մեջքին, նա թափ էր տալիս և ոտքերով սեղմում էր: Որոշ ժամանակ անց, ի զարմանս բոլորի, ավանակը հայտնվեց վերևում և դուրս թռավ ջրհորից:

 

Advertisements

Author:

Ես միշտ ուրախ եմ մենակ տխրում եմ եթե վատ բառեր ասեք ինձ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s