Posted in Uncategorized

Հայկական ծիսական հարսանիք

Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսականաշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկդա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի էնշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից ու տարվա եղանակից:

Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները  աղջկածնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրանհաջորդում է “Խոսքկապը”-ը`նշանադրությանը հաջորդող արարողություն, որի հիմնականնպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է:

Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է“Նշանադրություն”, որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալերիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության: “Հղե կտրել”, այսպես է կոչվում այնարարողությունը, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքիժամկետի շուրջ: Մինչև պսակի արարողությունը հնում գոյություն է ունեցել հալավօրհներքիարարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները: Հնում հայերըունեին նաև մի ավանդույթ, որը ներկայումս արդիական չէ. Խոսքը “շորձևքի”-ի մասին է`հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից միփոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելուառաջադրանք:

հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում էազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես պարզապես պարզապես ընտրում էհարսանիքի մակարապետին:  Հայկական լեռնային գյուղերում պահպանվել է մի ավանդույթ,որը թերևս սակավ է հանդիպում քաղաքներում կամ ընդհանրապես չկա: Խոսքը “Եզնմորթեք”-ի մասին է , երբ հրապարակային մորթում են խոշոր եղջրավոր կենդանուն` հարսանեկանհանդիսության համար մսացու ապահովելու համար:

հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն էուղարկվում:

Հնում հարսանեկան մեքենաների թափորը չեր կարող բաղկացած չլինել “աղվեսից”, որը պետքէ նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: “Աղվեսին”թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավգողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելուհամար: Ճիշտ է ներկայումս հաչսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց նրանցիցշատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ կոշիկի միզույգի` հարսի ազգականներից մեկի կողմից կատարվող գողությունն է, որը, իհարկե,վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուցհետո: Կամ “դուռ բռնելը”, երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը`խոչընդոտելով քրոջ`տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է հանդիպելշատ գյուղերում, որը ենթադրում է փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջևմենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպեսկանոն, հաղթում է կինը:

Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղրհյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը: Հայակակնավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայիերջանկության և բարեկեցության համար կենացները, որտեղ շատ հաճախ լսվում են “միբարձի ծերանաք” արտահայտությունը: Կենացներ առաջարկելու և ըմպելու պատվավորկոչումը ստանձնում է նախապես ընտրված “Թամադան”: Հարսանիքից հետո կատարվողկարևորագոււյն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն է:Հնում այն ամենը կատարվում է հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց , զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից:

Advertisements

Author:

Ես միշտ ուրախ եմ մենակ տխրում եմ եթե վատ բառեր ասեք ինձ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s