Posted in ճամփորդություններ, Uncategorized

Գյումրի քաղաքի մասին

Գյումրին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նրա պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից։

Մ․թ․ա․ VIII դարի տարեգրերում հիշատակվում է որպես Էրիախի (Շիրակի, Eriani) երկիր։ Մ․թ․ա․ առաջին հազարամյակի սկզբներին բնակավայրը պատկանել է տեղի բնիկներին, ինչի մասին են վկայում տեղանքում կատարված պեղումները։ Մ․թ․ա․ VII-III դարերում, երբ Հյուսիսային Կովկասից կիմերական և սկյութական քոչվոր ցեղերը գաղթում են փոքրասիական երկրներ ու Անդրկովկաս, նրանցից որոշ ցեղախմբեր բնակություն են հաստատում Շիրակում։ Քաղաքի Կումայրի անունը կապված է կիմերների անվան հետ։ VIII դարի մատենագիր Ղևոնդ պատմիչի միջոցով մեզ են հասել Կումայրիի մասին հայերեն առաջին գրավոր տեղեկությունները, որոնց համաձայն VIII դարում բնակավայրը եղել է վարչական կենտրոն։

Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղեմի ժամանակներից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում։ Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում՝ Կումայրիում (քաղաքի հարավային և հյուսիս-արևմտյան ծայրամասերում) և Մսի կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։

Ի սկզբանե կոչվել է Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992 թթ.-ին Կումայրի, այժմ՝ Գյումրի։

Ունենալով հազարամյակների կենսագրություն, գոյություն ունենալով դեռևս նախաուրարտական ժամանակաշրջանում, լինելով վաղմիջնադարյան նախարարական կենտրոնատեղի, ընդգրկվելով քրիստոնեական քաղաքակրթության ծիրի մեջ, հանդիսանալով կարևոր տարածաշրջան՝ “Մետաքսյա ճանապարհի” անցուղում, մասնակցելով հայ-ազատագրական մարտերի, անգամ գտնվելով Բյուզանդական կայսրության գերիշխանության տակ, արդեն 19-րդ դարում ազատագրված լինելով ռուսական զորքի կողմից՝ վերստին անցնում է պարսից գերիշխանության տակ, ապա նորից վերագրավվելով ռուսների կողմից դառնում է կարևորագույն ռազմական հենակետ: 1813թ.-ի Գյուլիստանի պայմանագրով ռուսական տիրապետության ոլորտ ընդգրկված Գյումրի քաղաքի համար բացվում են հետագա զարգացման համար հույժ դրական հեռանկարներ։ Հաշվի առնելով Գյումրիի պաշտպանական կարևոր նշանակությունը՝ ռուսական հրամանատարությունն ամրացնում է այն, վերածելով զորեղ պատվարի Թուրքիայի և Պարսկաստանի դեմ, սակայն Գյումրին, իր ամրությամբ հանդերձ, մնում էր խոցելի՝ գտնվելով թուրքական և պարսկական սահմաններին մոտիկ։

Իր պատմության ընթացքում քաղաքը ցեղային բնակատեղիից վերածվել է նախարարական նստավայրի, բերդ-ամրոցի, բերդաքաղաքի, կարգվել գավառական կենտրոն՝ այս ամբողջ ընթացքում պարբերաբար դառնալով պատերազմական գոտի:

Այնուամենայնիվ, քաղաքը միշտ կանգուն է եղել, դիմակայել է ցանկացած փորձության, շարունակ զարգացել է, կառուցապատվել, տարածվել, մշտապես ունեցել է զարգացած տնտեսություն և մշակույթ, եղել է կարևոր ռազմաքաղաքական և տնտեսական տարածաշրջան:

Գյումրին բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, մայրաքաղաք Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հա։ Ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մ։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։

Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 – 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։

Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ. դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թ. հոկտեմբերի 22-ին։

հդյոհոյեկյ.png

Image result for գյումրիImage result for գյումրիImage result for գյումրիImage result for գյումրի

Image result for գյումրիImage result for գյումրի
 Image result for գյումրիImage result for գյումրի
 Image result for գյումրիImage result for գյումրի
Image result for գյումրիImage result for գյումրի
Advertisements

Author:

Ես միշտ ուրախ եմ մենակ տխրում եմ եթե վատ բառեր ասեք ինձ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s