Posted in հայրենագիտություն, Uncategorized

Գյումրու մասին

Գյումրի (նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական), բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է, որն գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Երևանից 126 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն և կլիմա
Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է։ Գյումրին գտնվում է Երևանից 126 կիլոմետր տարածության վրա, Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։ Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունր կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, որը սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգբածի հյուսիսային և արևմտյան լեռներին և նախալեռներին։

Քաղաքն ունի աշխարագրական հարմար դիրք, որը ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։ Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ. հզորության նստվածքներով: Ուղիղ գծով Գյումրիից Սև ծով 196, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա 2760 կիլոմետր է: Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճուն են ակացիան, թխկենին, հացենին և այլ ծառատեսակներ։ Քաղաքը տարեկան ստանում է մոտ 2500 ժամ արեգակնային լույս և ջերմություն։ Մեծ է հորդաբուխ աղբյուրների քանակը, որոնք միասին մեկ վարկյանում տալիս են 1200 լիտր ջուր: Քաղաքի մոտով հոսում է հանրապետության ջրաշատ գետերից մեկը՝ Ախուրյանը։ Շրջակայքը հարուստ է շինանյութերով, տուֆով, բազալտով, կավով, ինչպես նաև սևահողային դաշտերով։ Ընդհանուր առմամբ այստեղ կլիման ցամաքային է։ Ձմեռը երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում։ Օդի նվազագույն ջերմաստիճանը զրոյից իջնում է մինչև 41°։ Ամռանը համեմատաբար շոգ է, սնդիկի սյունը հասնում է մինչև 36°-ի, տարեկան տեղումները միջին հաշվով կազմում են 500 մմ, գտնվում է 8-9 բալային սեյսմիկ գոտում։
Պատմություն
Գյումրին եղել է բնակավայր դեռ անհիշելի ժամանակներից։ Այդ մասին են վկայում դեռևս 1875-ին, շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908-ին գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջանները ու դանակները։ 1929-ին Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ։ 1939-ին մսի կոմբինատի տարածքում եղած հանագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշաատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր):
Հնում ստացած Կումայրի անվանումը որոշ պատմաբաններ կապում են Կիմերների հետ։ Կումայրի բնակավայրի մասին մեզ տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնը իր Անաբասիս ստեղծագործությունում։ Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ նկարագրելով 773-775 թթ արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները։
Այնուհետև, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում։ Մինչև XIX դարի սկիզբը, տարբեր ժամանակներում, Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ, որի պատճառով բազմիցս թալանվել է ու ավերվել։ Գյումրու զարգացման ամենանշանակալից շրջանը դարձավ XIX դարը, երբ իր շրջակայքով 1804 թ ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ այն մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը։
Գյումրիի քաղաքի թատրոնում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան։
Advertisements

Author:

Ես միշտ ուրախ եմ մենակ տխրում եմ եթե վատ բառեր ասեք ինձ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s